211652_close_icon
views-count7270 դիտում article-date 16:27 16-04-2014

Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի մասին

Չի բացառվում, որ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասայանը հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն այս պահի դրությամբ դեռ նման որոշում չկա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Միաժամանակ ավելացրեց, որ այսօր իրենց կուսակցությունը նիստ է հրավիրելու, որի ժամանակ էլ պարզ կդառնա՝ մնու՞մ են կոալիցիայի ներսում, թե՞ ոչ: «Այսօրվա ընդհանուր քաղաքական իրավիճակում մեր նիստի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կոալիցիայում մնալ-չմնալու հարցն է: Եթե դուրս գանք կոալիցիայից, բնականականաբար, նաեւ հրաժարական կտա: Բայց, ինչպես նշեցի, այս պահին հստակ որոշում չկա: Մեր վերջնական որոշումը հայտնի կդառնա այսօր երեկոյան»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր