10790 դիտում
09:42 17-04-2014
Դեռահաս աղջկա ինքնասպանությունն ալեկոծել է թաղի բնակիչներին․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորագավիթում ապրիլի 15-ին տեղի ունեցած դեռահաս աղջկա ինքնասպանությունն ալեկոծել է թաղի բնակիչներին: Նրա հետ կատարվածի համար նրանք պատասխանատու են համարում կրթության նախարարին դպրոցների ներկայիս համակարգը ներդրողներին, որոնց մեղքով չքավոր ընտանիքների շատ երեխաներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից:
16-ամյա Հ.-ն կախվել է գիշերով: Երեկոյան նա մտել է լոգասենյակ՝ ցնցուղ ընդունելու: Տեսնելով, որ երեխան երկար ժամանակ դուրս չի գալիս, տնեցիներն անհանգստացել են: Գիշերվա մեկի կողմերը բացել են լոգարանի դուռը և գտել նրան կախված վիճակում: Նորագավիթում վարկած է տարածվել, որի համաձայն՝ ինքնասպանության պատճառը դեռահաս աղջկա վաղաժամ հղիությունն է եղել: Վախենալով, որ ընտանիքում իրեն չեն հասկանա, չեն ընդունի իր այդ վիճակը, աղջիկը դիմել է այդ քայլին: Ոստիկանությունում զերծ են մնում մանրամասներ բացահայտելուց: Հայտնում են միայն, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: «Այժմ դատաբժշկական փորձագիտություն է արվում: Միայն այդ փորձաքննության եզրակացությունն ունենալով՝ կարող ենք ինչ-որ բան ասել, իսկ առայժմ երեխայի հղիության մասին այդ լուրերն ասեկոսեների ժանրից են»,- ասաց մեզ ոստիկանության մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
15:06 21-03-2015
ԻՊ-ի պատճառով 5 դեռահաս աղջկա արգելվել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի տարածքից
10646 դիտում
19:27 11-04-2016
Բառնաուլում վագրը հարձակվել է դեռահաս աղջկա վրա. տեսանյութ
1171 դիտում
15:10 12-02-2023
Թուրքիայում երկրաշարժից 145 ժամ անց դեռահաս աղջկա են փրկել
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»