211652_close_icon
views-count3463 դիտում article-date 10:53 18-01-2025

Ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Փափազյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբատաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր