1142 դիտում
11:14 17-04-2014
Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին
Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան և «Գլոբալ Շեյփերս» Երևանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության և դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների համար:
Մելանոման մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր տեսակներով և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին:
Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման և
կանխարգելման մեթոդների մասին։
Մայիսի 11- ին թեմատիկ միջոցառում կիրականացվի երևանյան ակումբներից մեկում:
Մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ «Մուլտիդիսցիպլինար քաղցկեղի կառավարում» թեմայով։
***
«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական ՀԿ-ն կազմավորվել է որպես «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի» հասարակական նախաձեռնության Երևանյան կենտրոնի իրավահաջորդ և հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Նորաստեղծ այս ցանցը գործում է աշխարհի խոշորագույն 330 քաղաքներում և ունի շուրջ 3,500 անդամ ողջ աշխարհում:
«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության հիման վրա գործող ոչ քաղաքական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործելով Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներին և խթանել հանրային շահերին ուղղված ձեռներեցության զարգացմանը:
Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին:
Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության և ուռուցքաբանության, ինչպես նաև դրանց հետ առնչվող բժշկական և գիտական ոլորտները: Այս ասոցիացիայի անդամներն են` բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ, քաղցկեղից բուժված անձինք և այլն, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավարն է դոկտոր Սամվել Դանիելյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ «Մուրացան» հոսփիթալի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչը և ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարը: Ասոցիացիան ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, որը բաղկացած է հարգարժան և աշխարհում ճանաչված մարդկանցից:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
21:10 09-06-2016
Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը