211652_close_icon

Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ

views-count1129 դիտում article-date 13:15 11-01-2025
Դեկտեմբերի 31-ին Արցախցի 10 ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և զորակցությունն է հայտնել նրանց: Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է, որից հետո փոքրիկ այցելուները և նրանց ծնողները լուսանկարվել են Հայոց Հայրապետի հետ և տոնական նվերներ ստացել:
 

Նմանատիպ նյութեր