211652_close_icon
views-count3611 դիտում article-date 12:51 17-04-2014

Սարգիս Սահակյանը՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնում իր մնալ-չմնալու մասին

Կա կուսակցություն, կա կուսակցության նախագահ եւ կուսակցության որոշում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Սարգիս Սահակյանը՝ արձագանքելով մարզպետի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցին: «Հիմա ես ի՞նչ իմանամ, կմնա՞մ, թե՞ ոչ: Կուսակցությունը որոշում կկայացնի, բոլորս էլ կիմանանք: Ես նման հարցերի չեմ պատասխանում»,- ասաց Սարգիս Սահակյանը: Բայցեւայնպես, ավելացրեց, որ, ի տարբերություն այդ հարցի, կարող է ասել, որ մեծ գումարներ են ներդնում կարկտահարությունից տուժած մարզի բնակչությանը օգնելու համար: «Բավականին մեծ գումարներ են: Հողի վարձն ամբողջովին փոխանցում ենք, բանջարաբոստանային կուլտուրաների սերմացու ենք տալիս եւ ցածր տոկոսադրույքներով վարկեր ենք տալիս: Ավելին` ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին առաջին անգամ է նման օգնություն տրվում եւ այդ ամենը կատարվում է նախագահի հանձնարարականով»,- ասաց մարզպետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր