211652_close_icon
views-count2149 դիտում article-date 17:40 16-04-2014

Շտապողի մայրը տղա չի բերում. Կովալենկո Շահգալդյանը՝ մարզպետի պաշտոնում իր մնալ-չմնալու մասին

Ես գուշակություններով զբաղվել չեմ սիրում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղրակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Կովալենկո Շահգալդյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ նոր կառավարությունում հին մարզպետները կմնա՞ն, թե՞ ոչ: «Անկեղծ ասած, ես գուշակություններով չեմ սիրում զբաղվել: Ես չեմ հասկանում, թե ինչու եք շտապում: Առաջիկայում նոր կառավարությունը կձեւավորվի, մենք էլ կիմանանք, դուք էլ, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Ինչպես ասում են, շտապողի մայրը տղա չի բերում»,- ասաց Կ. Շահգալդյանը: Հարցին, թե մարզպետի պաշտոնը հոգեհարազա՞տ է իրեն, թե՞ ոչ, ասաց. «Եթե հոգեհարազատ չլիներ, այսքան տարիներ մարզպետի պաշտոնը չէի զբաղեցնի»,-պատասխանեց նա:

Նմանատիպ նյութեր