211652_close_icon
views-count1038 դիտում article-date 17:50 17-04-2014

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Հովիկ Արգամի, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա: Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտա¬տեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի րությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Նմանատիպ նյութեր