211652_close_icon
views-count1172 դիտում article-date 18:45 02-04-2014

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը: Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր