2970 դիտում
18:37 17-04-2014
51-ամյա տղամարդը «Հայաթ» հյուրանոցային համալիրում դանակահարել է կնոջը
51-ամյա Ավետիս Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Նատալյա Մախովայի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճից վիրավորված տանը միայնակ օգտագործել է մեծ քանակությամբ ոգելից խմիչք, հասել ալկոհոլային հարբածության, որից հետո հիշել վեճը և վեճի առիթով Ն. Մախովային դանակահարելու մտադրությամբ տնից վերցրել խոհանոցային դանակ և ուղևորվել վերջինիս աշխատանքի վայյ՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ, առաջին հարկում հանդիպելով Մախովային, դանակով 1 անգամ հարվածել է վերջինիս, ներքին արյունահոսության ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդուվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
16:41 21-03-2014
Շենգավիթում 53-ամյա տղամարդը խոհանոցային դանակով դանակահարել է կնոջը
Այս բաժնից
703 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը