211652_close_icon
views-count1183 դիտում article-date 20:56 17-04-2014

ՕԵԿ-ն Երևան քաղաքի վարչությունը պաշտպանել է քաղխորհրդի որոշումը

Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 154 անդամներ: Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երևան քաղաքի վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը:

Նմանատիպ նյութեր