211652_close_icon
views-count1393 դիտում article-date 23:11 17-04-2014

ԱՄՆ֊ը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ֊ը պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ֊ը խախտի ժնևյան համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում տեղի ունեցած հանդիպման մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Украинская правда»֊ն։ «Մենք ակնկալում ենք, որ ռուսները ցույց կտան իրենց կարևորությունը՝ պնդելով, որ անջատողականները վայր դնեն զենքերը, լքեն շենքերը և մասնակցեն սահմանադրական գործընթացին»,֊ ասել է նա։ Քերին նաև նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը չպետք է կրկնվեն։

Նմանատիպ նյութեր