2145 դիտում
10:26 22-07-2021
ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե երկիրը շարունակի ռուսական ռազմատեխնիկա ձեռք բերել
Թուրքիայի կողմից ռուսական զենքի և ռազմատեխնիկայի գնումների շարունակումը կհանգեցնի ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցներին: Ինչպես գրում է tass.ru-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և տեղակայման դեմ: Եվ հստակ հասկացնել ենք տվել, որ Ռուսաստանից ցանկացած նոր խոշոր սպառազինություն գնելու դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում՝ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Վաշինգտոնի վաճառքներն Անկարային և Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների համատեղ արտադրությունը դեռ կասեցված կմնա», - հավելել է Նուլանդը:
CAATSA-ն (Countering America’s Adversaries Through Sanctions Act) «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն է, որն ընդունվել է ԱՄՆ-ում 2017 թվականին: Այս նորմատիվ իրավական ակտը սպառնում է միակողմանի ամերիկյան սահմանափակումներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանից սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից խոշոր համակարգեր են ձեռք բերում:
Նուլանդը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է և կշարունակի առաջարկել Թուրքիային տարբեր ելքեր իրավիճակից: Նա ասել է, որ իրեն, ինչպես ամերիկյան վարչակազմում շատերին, անհասկանալի է՝ «ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկանում ձեռք բերել ռուսական համակարգեր»:

Նմանատիպ նյութեր
5152 դիտում
16:46 01-04-2017
Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային
938 դիտում
14:45 28-04-2015
ԱՄՆ-ը կմեծացնի Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը, եթե երկիրը շարունակի բարեփոխումների կուրսը
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին