1738 դիտում
08:37 19-04-2014
Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «150 աշխատող ունեցող Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում։ Գործարանի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառներն արագ կվերացվեն, և 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել։ Սակայն մինչ այժմ գործարանն արտադրանք չի թողարկում, միայն վարչական աշխատողներն են գործի գնում։
Գործարանի շենքի առաջ խոշոր պարկերով դրված է ձեռնարկության արտադրանքը՝ բենտոնիտային կավերի փոշին։ Այն ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում է երկաթուղային «Այրում» կայարան, այնտեղից՝ Աև ծովի ափին գտնվող վրացական նավահանգիստներ, և ապա՝ Ռուսաստան։
Մ. Թոփալյանը 2014թ. հունվարին մեզ հայտնել էր, որ լիցենզիա ձեռք բերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվար ամսվա մեջ ընկերությունը լիցենզիա կստանա և կսկսի արտադրանք թողարկել։ Շուտով ապրիլը կվերջանա, սակայն «Բենտոնիտ»-ն արդեն 5 ամիս է՝ պարապուրդի մեջ է։
Մարտիրոս Թոփալյանին վերստին հարցրինք, թե ինչու գործարանը չի աշխատում։ Նա
էլ պատասխանեց. «Շատ շուտով կաշխատի, չգիտե՞ք՝ բյուրոկրատիա է, մինչ մեր նամակները նախարարություն են հասնում, նախարարությունից այստեղ ժամանակ է անցնում։ Բյուրոկրատական հատուկ օրենքներ են, բավականին երկար ժամանակ է տևում լիցենզիա ստանալը՝ 6-8 ամիս»։
Նախկինում գործարանի կոմերցիոն մենեջերը մեզ հավաստիացրել էր, թե գործարանը 10-15 օրից կստանա լիցենզիան, հետաքրքիր է՝ այդ ժամանակ նա տեղյակ չէ՞ր, որ դա երկարատև գործընթաց է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11619 դիտում
19:05 30-09-2018
ՀՀ ԿԲ-ն նախատեսում է հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառել նոյեմբերի վերջից
1334 դիտում
23:27 03-11-2021
Շվեյցարիան նոյեմբերի վերջից կորոնավիրուսի սերտիֆիկատներ կտրամադրի զբոսաշրջիկներին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»