1459 դիտում
15:44 19-04-2014
Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը
ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկել է 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:
Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով, քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել http://91.103.26.203:8080/multi.html հասցեով:
Նմանատիպ նյութեր
1739 դիտում
23:11 29-03-2021
Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը
1008 դիտում
22:52 18-04-2014
Նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները բավարարվել են
1157 դիտում
16:08 03-03-2021
ԱՆ-ն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները
Այս բաժնից
730 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1693 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն