1739 դիտում
23:11 29-03-2021
Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը
Արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին նախնական հայտ ներկայացրած 87 անձից մասնակցել է 82 թեկնածու։
Որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացվել են թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել են քննական հարցաշարերը՝ բաղկացած 100 հարցից։ Լրացնելու համար տրվել է երկու ժամ:
Սահմանված ժամանակը լրանալուց հետո, Հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։ Կից՝ Նոտարների թեկնածուների որակավորման թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը։
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
16:08 03-03-2021
ԱՆ-ն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները
1456 դիտում
15:44 19-04-2014
Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը
1008 դիտում
22:52 18-04-2014
Նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները բավարարվել են
Այս բաժնից
730 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն