211652_close_icon
views-count1636 դիտում article-date 15:57 20-04-2014

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին. «Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում` Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը: Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար: Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան: «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Նմանատիպ նյութեր