8834 դիտում
11:38 21-04-2014
5 օր անց մահացել է Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված եղբայրներից կրտսերը
Երեկ՝ ապրիլի 20-ին, մահացել է 5 օր առաջ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Ամիրխանյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 15-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 88 AA 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ամիրխանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Ա. Ամիրխանյանն ու ուղևորներ՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Հարությունյանն ու Արտակ Ամիրխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ Երևան: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոցում մահացած Արտակ Ամիրխանյանը վարորդի՝ Արմեն Ամիրխանյանի եղբայրն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4064 դիտում
12:42 10-06-2016
Սողանքի հետեւանքով մահացած Արմանը եւս սոցիալապես անապահով ընտանիքից էր, 3 եղբայրներից կրտսերը