211652_close_icon
views-count4067 դիտում article-date 12:42 10-06-2016

Սողանքի հետեւանքով մահացած Արմանը եւս սոցիալապես անապահով ընտանիքից էր, 3 եղբայրներից կրտսերը

Սողանքի հետեւանքով մահացած զինծառայող Արման Ղազարյանը Արարատի մարզի Նիզամ գյուղից էր: Նա եւս սոցիալապես անապահով ընտանիքից էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիզամի գյուղապետ Հարություն Կարապետյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Արմանի ընտանիքում երեք եղբայր են, նա կրտսերն էր: Մեծ եղբայրն էլ սպա է: Արմանը դպրոցն ավարտելուն պես մեկնել է ծառայության: Աշնանը պետք է զորացրվեր: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ սողանքի հետևանքով մահացած զինծառայողներից Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, իսկ Արման Ղազարյանը` Արարատի մարզից: Մեր տեղեկություններով` կա նաև վիրավոր, ով լեյտենանտ է: Ըստ նախնական տեղեկությունների` նա ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր