211652_close_icon
views-count5421 դիտում article-date 19:02 21-04-2014

Դատապարտյալը նոր փաստեր ունի 8 տարվա ազատազրկման դատապարտված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալի կաշառք ստանալու գործով

Ապրիլի 22-ին ժամը 14-ին Քրեական և վարչական դատարանում դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ տեղի է ունենալու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Դավիթ Կարլոսի Մուրադյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Դավիթ Մուրադյանը «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար գումար և 760 հազար դրամի տան գույք էր կաշառք վերցրել որպեսզի խուլիգանության համար դատապարտված Ա. Հակոբյանին ազատեր պատժից: Սակայն դատապարտյալին ծեծի են ենթարկում և տեղափոխում «Նուբարաշենից» «Արթիկ» ՔԿՀ, որտեղ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի Աղասի Խաչատրյանի միջոցով 4 ամիս շարունակ դատապարտյալին առանց մարդկային պայմանների պահում են պատժախցում, դրդելով 16 օր հացադուլի, 3 օր ջրադուլի: Դատապարտյալը 4 ամիս պատժախցում մնալու հետևանքով հիվանդանում է և այս տարվա մարտի 24-ին «Արթիկ» ՔԿՀ-ի քաղաքացիական հիվանդանոցում ծանր վիրահատման է ենթարկվում, հեռացնում են նրա լեղապարկը: Կաշառակեր պաշտոնյաին այս տարվա հունվարին Էրեբունի դատարանի կողմից դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Դատապարտյալը և նրա ընտանիքի անդամները գտնում են, որ 8 տարի ազատազրկումը մեղմ է Դավիթ Մուրադյանի համար, նա արժանի է ավելի խիստ պատժի: Դատապարտյալ Ա. Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պահանջում է որպեսզի ապրիլի 22-ին ամուսնուն «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխեն վերաքննիչ դատարան, որ ամուսինը մասնակցի դատավարությանը: «Արտակը նոր փաստեր ունի դատարանին հայտնելու Դավիթ Մուրադյանի կաշառքի գործի վերաբերյալ: Ինչպես նաև չի վերականգնվել մեզ հասցված վնասը»,- հայտնեց Կ. Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր