211652_close_icon
views-count2468 դիտում article-date 17:29 03-10-2014

«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի նոր դատական գործով դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել

«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ հարուցված նոր քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ ընդունած դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ամբաստանյալների հարազատները: Դատարանից էլ տեղեկացանք, որ դատավորը իր որոշումը հետեւյալ կերպ է հիմնավորել. «Ֆեյն ընդդեմ Ավստրիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ օբյեկտիվության գործոնը գնահատելիս անհրաժեշտ է պարզել, թե դատավորի վարքագծից անկախ՝ արդյո՞ք գոյություն ունեն անհերքելի փաստեր, որոնք կասկած են հարուցում դատավորի անաչառության վերաբերյալ: Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորապես թիվ ԵԱՆԴ/0078/01/12 քրեական գործը քննվել է իմ վարույթում, իսկ սույն գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումների, մեղադրական եզրակացության համաձայն` մեղսագրվող արարքները տեղի են ունեցել իմ՝ դատավոր Դ. Հարությունյանի ներկայությամբ, ինչպես նաև ղեկավարվելով ցանկացած կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների մոտ կողմնակալության վերաբերյալ անգամ սուբյեկտիվ պատկերացումները հերքելու կանխավարկածից` գտնում եմ, որ թիվ ԵԱՆԴ/0050/01/14 (թիվ 17119614) քրեական գործով` ըստ մեղադրանքի` Գարիկ Աշոտի Մարգարյանի և Նորայր Միշայի Հայրապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է կայացնել ինքնաբացարկի մասին որոշում՝ վերոհիշյալ պատճառաբանությամբ»: Սույն գործով նոր դատավոր է նշանակվել Սամվել Ազատի Ուզունյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ քրեական նոր գործ է հարուցվել 343 հոդվածի 2-րդ մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: «Անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, հիմա էլ նոր քրեական գործ են հարուցել: Սա պարզապես անմարդկային վերաբերմունք է: Ու՞մ անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեին ու հլու հնազանդ կտաներ եւ չէր բորբոքվի»,- ասել էր Գ. Մարգարյանի մայրը: Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից էլ տեղեկացանք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014 թ. մարտի 24-ին ժամը 14.00-ից որպես ամբաստանյալ, մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԱՆԴ /0078/01/12 քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Հետեւաբար նրանց դեմ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասով:

Նմանատիպ նյութեր