1299 դիտում
11:43 22-04-2014
ԼՂՀ վարչապետը ընդունել է հանրակացարանների բնակիչներին և խոստացել կարճ ժամանակում լուծել խնդիրը
Արցախի Հանրապետության վարչապետ Արա հարությունյանը ապրիլի 21-ին ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման և օտարման հետ կապված հարցեր:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով նախատեսված է լուծել վթարային և հանրակացարանային շենքերի խնդիրը: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ պետք է քաղաքացիները պետության հնարավորություններից տեղյակ լինեն և ըմբռնումով մոտենան կառավարության որոշումներին: Նրա խոսքով՝ կապիտալ շինարարության համար պետբյուջեից նախատեսված 11 միլիարդ դրամի շրջանակներում կառավարությունը պետք է կառուցի դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, այդ պատճառով խնդիրներն աստիճանաբար են լուծվում: իսկ միայն վթարային ու հանրակացարանային շենքերի օտարման կամ պայմանների բարելավման համար անհրաժեշտ է մի քանի միլիարդ դրամ:
Ա. Հարությունյանը տեղեկացրել է հանդիպմանը ներկա բնակիչներին, որ կարճ ժամանակում լուծվելու են երկու հանրակացարանների խնդիրները: Նա նշել է, որ ընտանիքների մի մասին տրամադրվելու են բնակարաններ այլ բնակֆոնդերից, իսկ հանրակացարաններում ազատված սենյակները փոխանցվելու են մնացյալ ընտանիքներին: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետությունն իր վրա է վերցնելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կառուցումը՝ հանրակացարանները դարձնելով քաղաքաշինական նորմերին համապատասխանող շենքեր:
Քաղաքացիների հարցերին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ խնդրով զբաղվող հանձնաժողովը մշակելու է համապատասխան սկզբունքները՝ բանակցելով բոլոր ընտանիքների հետ, որոնց հիման վրա որոշվելու են նոր բնակարաններ ստացող և տեղում մնացող ընտանիքների ցանկերը: Նա տեղեկացրել է բնակիչներին, որ հանձնաժողովի աշխատանքները լինելու են առավելագույնս թափանցիկ, և այն պարբերական կապի մեջ է լինելու իրենց հետ:
Նմանատիպ նյութեր
20111 դիտում
21:46 26-08-2018
Շահեն Հարությունյան. Պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս ազատ արձակվելու խնդիրը
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին