211652_close_icon
views-count20114 դիտում article-date 21:46 26-08-2018

Շահեն Հարությունյան. Պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս ազատ արձակվելու խնդիրը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1128254580667227&id=100004480862506&__tn__=-R]նամակով[/url] դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։ Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։ Դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱՄՆ֊ում, որտեղ 3֊րդ նախագահը՝ խախտելով անմեղության կանխավարկածը Շանթ Հարությունյանին որակում է իբրև հանցագործի։ Սա փաստացի ցուցում էր դատական ատյանի վրա և կշտանբանք հետագա վճռի կայացման համար (ժողովրդական լեզվով ասաց՝ զանգով դատավճիռ)։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Ի վերջո, քաղաքական գործիչ՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։ Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն», եզրափակել է Շ. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր