2784 դիտում
22:01 22-04-2014
Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են.տեսանյութ. «Ազատություն»
Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արմեն Երիցյանի հետ կուսակցությունում չեն քննարկել ընդդիմադիր դաշտ անցնելու մտադրությունը: «[url=http://www.azatutyun.am/content/article/25358598.html]Ազատություն[/url]» ռադիոկայանի փոխանցմամբ՝Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:
Այսօր Արմեն Երիցյանից խնդրեցինք արձագանքել այն քննադատությանը, թե այս պահին կուսակցությունը թողնելու իր որոշումը նշանակում է, որ ժամանակին ինքը, այսպես ասած, օգտագործել է իշխանության մաս կազմող ՕԵԿ-ի հնարավորությունները և դարձել նախարար, իսկ այժմ, երբ ՕԵԿ դուրս է եկել իշխանությունից, կուսակցությունն ալևս հարկավոր չէ իրեն: «Չգիտեմ ով ինչ է ասում… ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավեր ստացա ՕԵԿ-ի կողմից ԱԻ նախարար աշխատելու համար, և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես ԱԻ նախարար, պետք է կատարեմ։
Այն ժամանակ, երբ ես հրաժարականը ներկայացրեցի ՕԵԿ-ից, ես չէի ակնկալում, որ պետք է լինեմ նախարար։ Պարզապես այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, ես նույնն էի հայտարարել… և երբ ՕԵԿ-ը որոշեց, որ չպետք է լինեն կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրեցի, որ չեմ կարող ընդդիմություն լինել։ Ես գտնում եմ, որ գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը ստացել եմ, կաշխատեմ, կշարունակեմ,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այլ կուսակցության կանդամագրվի,- Անցել են էն ժամանակները, որ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ»…, ես անձամբ որոշում եմ կայացրել, և իմ փոխարեն ոչ ոք չի կարող կայացնել»։
Մանրամասները՝ [url=http://www.azatutyun.am/content/article/25358598.html]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13932 դիտում
14:30 01-07-2015
Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանի համար օրենքը լրիվ «քաջնազարային» է. «գյադեք, էս յան, գյադեք, էն յան»
1675 դիտում
13:19 17-09-2022
«Չի կարելի նստել ու սպասել, թե ով կասի` գյադեք էս յան, գյադեք էն յան». aravot.am
4272 դիտում
09:43 01-03-2017
Ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք. պատգամավոր Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
655 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
733 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
601 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից