4275 դիտում
09:43 01-03-2017
Ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք. պատգամավոր Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀԿ ընտրացուցակի մասին, որի առաջատար համարները զբաղեցնողները ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել, ասել է.
«Ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց էլեկտորատը կունենան»։
Այսինքն՝ առաջին համարներ զբաղեցրածները էլեկտորատ չունե՞ն, Կարապետյանն ասել է.
«Խնդիրը դա չէ, մենք ներքին այդպիսի համաձայնության ենք եկել, և ինձ համար դա գոնե ընդունելի է»։
Երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նրա հասցեին քննադատություններ էիք հնչեցնում, հիմա Կարեն Կարապետյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում. «Եղել է նման բան, դրանք ներկուսակցական խնդիրներ էին, և համոզված էի, որ ավելի շատ աճպարարություն կար, քան թե կոնկրետ գործ։ Գիտեք ինչ, ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք... Այս վարչապետի գործունեության մասին կարող եմ ասել, որ ինքը մեծ ցանկություն ունի փոփոխություններ անելու, դա հեշտ չի լինելու»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2784 դիտում
22:01 22-04-2014
Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են.տեսանյութ. «Ազատություն»
2270 դիտում
16:04 30-07-2021
Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են․ Հունաստանի ԱԳՆ ղեկավար.
3164 դիտում
10:39 18-06-2019
«Նաիրիտն» աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»