211652_close_icon
views-count1450 դիտում article-date 09:41 24-04-2014

Էժան ինսուլինը լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեղերի գնումների ոլորտում միայն 2014-ին 186 մլն 672 հազար դրամի խնայողություններ են արվել՝ մասնավորապես ինսուլինի ձեռքբերման դեպքում (մեկ սրվակը 1640 դրամով՝ նախկին 4800-ի փոխարեն)»,– այս հայտարարության հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգով անցալ տարվա հոկտեմբերին ինսուլին ձեռք բերելու համար հնգամյա պայմանագիր է կնքվել դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերության հետ։ Սակայն բժիշկներն ուսումնասիրել են և պարզել, որ դանիական ընկերության մատուցած ինսուլինն իրականում բելառուսական լցոնում ունի, դրա համար էլ լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին։ Սակայն մարդիկ ստիպված են լինելու հինգ տարի այդ անորակ դեղն օգտագործել»։ «Ժողովուրդ»-ը ԱՆ-ից հետաքրքրվել է, թե ինչու է պայմանագիրը 5 տարի ժամկետով կնքվել։ Նախարարի մամլո խոսնակի պատասխանն է եղել. «Մենք ստանում ենք միայն դանիական արտադրության մարդկային ինսուլին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր