211652_close_icon
views-count1078 դիտում article-date 13:08 24-04-2014

Կանադան Ուկրաինայի նախագահական ընտրություններին կուղարկի 500 դիտորդ

Կանադան Ուկրաինա 500 դիտորդ կուղարկի՝ երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է CBC հեռուսատաալիքը։ Համապատասխան հայտարարություն է արել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։ Նախագահական ընտրություններին ուկրաինական շրջաններում կմասնակցի 338 Կանադայի դիտորդական առաքելության ներկայացուցիչ: Եվս 162 կանադացի ներկայացուցիչներ, որոնցից 12֊ը խորհրդարանականներ են, կընդգրկվեն ԵԱՀԿ դիտորդների կազմում:

Նմանատիպ նյութեր