211652_close_icon
views-count1656 դիտում article-date 13:38 21-05-2014

Ուկրաինայի նախագահական ընտրություններին ԱՄՆ֊ից կժամանի մոտ 100 դիտորդ

ԱՄՆ֊ն Ուկրաինա կուղարկի մոտ 100 դիտորդ՝ մայիսի 25-ին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին հետևելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, փոխանցում է Gazeta.ru֊ն։ «ԱՄՆ֊ը կտրամադրի դիտորդների ընդհանուր թվի մեկ տաներորդ մասը»,֊ ասել է Փսակին։ Ըստ նրա խոսքերի՝ ամերիկյան պատվիրակության կազմում կընդգրկվեն Կոնգրեսի անդամներ, Կոնգրեսի Հելսինկյան խմբի անդամներ։ Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինայի ընտրությունների աջակցման համար 11.4 մլն դոլար է տրամադրել։

Նմանատիպ նյութեր