211652_close_icon
views-count1771 դիտում article-date 15:30 24-04-2014

Գյումրիի քաղաքապետն այցելեց Հերհերի ձոր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Հերհերի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում քաղաքապետը նշեց, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը որպես թուրքական պետության կողմից կազկակերպված ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ և ներողություն խնդրի մեր ազգից, այլապես ժամանակակից թուրքական պետության բոլոր այն հայտարարություններն ու վստահեցումները, որոնք ուղղված են հայ և թուրք հասարակությունների հաշտեցմանը՝ կեղծ են: Սամվել Բալասանյանը մասնակցեց նաև Ցեղասպանության զոհերի հուշարձանի տարածքում կազմակերպված ծառատունկին:

Նմանատիպ նյութեր