211652_close_icon
views-count3581 դիտում article-date 08:38 25-04-2014

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը որոշել է մեկնել ՌԴ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ․ թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից։ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան։ Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր