1631 դիտում
09:09 25-04-2014
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին տեղափոխել են Արթիկ ՔԿՀ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որևէ արդյունք չի տվել: Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
10:39 08-10-2014
Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետ Վարդան Սեդրակյանին. Ժողովուրդ
12470 դիտում
14:26 19-09-2014
Արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»