211652_close_icon
views-count2247 դիտում article-date 10:36 25-04-2014

Հայաստանի անտեղյակ մարզպետները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ փորձել է մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որևէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որևէ տեղեկություն չունի: Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որևէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը: Երբևիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր