211652_close_icon
views-count1601 դիտում article-date 10:21 25-04-2014

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիա կմեկնի՝ քննարկելու Թուրքիային մատակարարվող գազի սակագինը

Մայիսի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը: Ռուհանիի այցի օրը դեռևս հստակեցված չէ: Տեղեկությունների համաձայն Իրանի նախագահը մտադիր է Թուրքիայում քննարկումներ անցկացնել Թուրքիային մատակարարվող իրանական գազի սակագնի վերաբերյալ: Նշենք, որ այս տարվա մարտին Անկարան հայց ներկայացրեց միջազգային դատարան՝ իրանական գազի սակագնի հարցով: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանից գազը գնում է՝ 1000 խմ գազի դիմաց վճարելով 490 ԱՄՆ դոլար, ադրբեջանական գազի դիմաց, որը մատակարարվում է Թուրքիային Հարավկովկասյան գազատարով (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Թուրքիան 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է 335 ԱՄՆ դոլար, իսկ ռուսական գազի դիմաց՝ 425 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր