211652_close_icon
views-count2548 դիտում article-date 16:03 18-01-2016

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Եվրոպա կմեկնի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ կմեկնի եվրոպական երկրներ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Վերջինի տվյալներով՝ Իրանի նախագահը կարող է սկսել իր ուղևորությունը հաջորդ շաբաթվանից՝ հունվարի 25-26-ը՝ Իտալիա, իսկ հունվարի 27-ին նա կուղևորվի Ֆրանսիա: Իտալիայում նա հանդիպելու է այդ երկրի նախագահ Սերխիո Մատտարելլայի, վարչապետ Մատտեո Ռենցիի, իսկ հետո՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 16-ին իրանական տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել միջուկային համաձայնագրի իրագործումից հետո, երբ այդ մասին զեկույց է ներկայացրել ՄԱԳԱՏԵ-ն՝ Վիեննայում:

Նմանատիպ նյութեր