211652_close_icon
views-count2006 դիտում article-date 16:26 25-04-2014

Ալեն Դելոնը կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պացիենտ» կինոնկարում, որը կնկարահանվի Ռուսաստանում, ասել է Armenia Production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: Վալերի Սահարյանի խոսքով՝ երբ աշխարհահռչակ դերասանն այցելել է Հայաստան և եղել է Ծիծեռնակաբերդի հուշակթողում՝ չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է: Դերասանն անմիջապես համաձայնել է Սահարյանի առաջարկին նկարահանվել Եղեռնին նվիրված ֆիլմում, որի ստեղծմանը կաջակցի նաև երգիչ և երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա կլինի սաունդտրեկի հեղինակը: Կոմիտասի մասին ֆիլմում կնկարահանվեն նաև օսկարակիր Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը:

Նմանատիպ նյութեր