2372 դիտում
09:46 26-04-2014
Արմեն Աշոտյանը իրերն է հավաքում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։
Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ Արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
38040 դիտում
11:35 18-01-2018
ՃՈ-ն առգրավեց երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող իրերն ու առարկաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»