1389 դիտում
14:01 26-04-2014
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից: Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 27-ին Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ և կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում:
Մասնավորապես, նախատեսվում է նաև 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում և Երևանում, Հ. Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
18:23 03-02-2015
Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
2448 դիտում
16:51 28-04-2014
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնը մարդաշատ է եղել. ֆոտոշարք
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»