1331 դիտում
18:23 03-02-2015
Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը եւ որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 80-ամյակը, եւ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով եւ կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաեւ մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի եւ արխիվային ֆիլմերի ցուցադրություն եւ այլն:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները եւ միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
14:01 26-04-2014
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»