211652_close_icon
views-count1284 դիտում article-date 11:17 28-04-2014

Իրանը նոր հրթիռներ է փորձարկել

Իրանը նախօրեին երկու տիպի նոր հրթիռներ է փորձարկել: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Քիյումերս Հեյդարին: Իրանցի հրամանատարը մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ հրթիռներն իրենց տեխնիկական բնութագրով գերազանցում են հայտնի «Նազիաթ 10» հրթիռներին: Հեյդարիի խոսքով՝ Իրանը պատրաստվում է հրթիռների սերիական արտադրությանը, սակայն մինչ այդ հրթիռները պետք է փորձարկման մի քանի փուլեր անցնեն:

Նմանատիպ նյութեր