211652_close_icon
views-count1647 դիտում article-date 15:46 17-08-2015

Իրանը կշարունակի հրթիռներ փորձարկել

Իրանը մտադիր չէ դադարեցնել հրթիռային փորձարկումները, անկախ նրանից, թե ինչպիսի խոչընդոտներ կհանդիպեն ճանապարհին, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: «Ինչպես և ծրագրվել է, ոչինչ չի խանգարի Իսլամական պետությանը շարունակել աշխատանքները հրթիռային ոլորտում»,-մեջբերում է Ֆիրուզաբադիի խոսքը Ria Novosti-ն: Նա պարզաբանել է, որ հրթիռային փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ է միայն երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի թույլտվությունը:

Նմանատիպ նյութեր