211652_close_icon
views-count1959 դիտում article-date 08:59 29-04-2014

Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։ Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը պայքարում է, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր