211652_close_icon
views-count6958 դիտում article-date 09:41 29-04-2014

Նոր մանրամասներ Տյումենում հայ աղջկա դաժան սպանությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել: Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը. պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը, ով առաքումից հետո վերադարձել է բնակարան’ իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու: Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով: Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ’ չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը և հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների’ Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ: Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան’ այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու և որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար: Առավել ևս, որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ով պետք է ռուսներից բացատրություն պահանջի, և կամ՝ ով է խորամուխ լինելու, որ դեռ պարզի’ արդյոք այդ ռուս տականքը նացիստ էր, սեռական մոլագար, թե շարքային ավազակ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր