211652_close_icon
views-count2167 դիտում article-date 11:10 29-04-2014

ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնում թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար։ «Քառյակի» վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու Աժ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հայտարարել են, որ չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի, քանի որ նրա ինքնառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ։ Ի դեպ, այս իրավիճակը շատ նման է 2013 թվականի նախագահի ընտրություններին, երբ ՀԱԿ-ը չպաշտպանեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը։ Այն ժամանակ ևս Հրանտ Բագրատյանը համարձակվել էր ինքնուրույն որոշում կայացնել առանց կուսակցական բոսերի համաձայնության»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր