211652_close_icon
views-count1403 դիտում article-date 15:37 29-04-2014

Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով. տեսանյութ

ՀՀ ոստիկանության պատրաստած տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես էին զինված և դիմակավոր ավազակները փախուստի դիմել տանտիրոջ ավտոմեքենայով: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/12432/]ավելի վաղ հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը, ապրիլի 24-ին, ժամը 02:50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ 3 դիմակավորված անձինք՝ զենքերով և դանակներով զինված մուտք էին գործել Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ տան անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, զենքի և դանակի սպառնալիքով, նրանցից հափշտակել էին 180 հազար դրամ, 130 ԱՄՆ դոլար, 120 Կանադական դոլար, 100 Շվեցարական ֆրանկ, 1000 եվրո, ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, iPhone տեսակի բջջային հեռախոսներ, օծանելիք, ակնոցներ և այնտեղ կայանված Toyota RAV 4 մակնիշի ավտոմեքենան, որի մեջ տեղավորել էին իրենց ավարը և այդ ավտոմեքենայով դիմել փախուստի: Ընդհանուր չափով տուժողին պատճառել էին մոտ 15 միլիոն դրամի նյութական վնաս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր