211652_close_icon
views-count14638 դիտում article-date 12:53 30-04-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Opel-ը կարմիր լույսի առկայությամբ հատում խաչմերուկը և բախվում «գոլդ» համարանիշներով BMW X5-ին

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Opel Vectra մակնիշի 34 AD 907 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կարմիր լույսի առկայությամբ հատում Երևանի Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը և բախվում «գոլդ» համարանիշներով BMW X5 մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ՝ մեկ այլ տրանսպորտային միջոցի: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12337/]վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], ապրիլի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 24-ամյա Խաչատուր Սաֆարյանի վարած BMW X5 մակնիշի 10 ՈL 100 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AD 907 համարանիշի ավտոմեքենաները, իսկ Opel-ն էլ բախվել էր թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 35 DD 535 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր