211652_close_icon
views-count1411 դիտում article-date 22:49 30-04-2014

Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ֊ի Ֆլորիդա նահանգում տեղատարափ անձրևներից ուժեղ ջրհեղեղ է սկսվել։ Ըստ տեղական ԶԼՄ֊ների տվյալների՝ մի շարք շրջաններում գրանցվել են ավելի քան 50 սմ տեղումներ։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ փակվել են, փրկարարներն օգնության են հասնում նավակների և ուղղաթիռների օգնությամբ։ Նահանգապետ Ռիկ Սքոթը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Ըստ փորձագետների խոսքերի՝ ներկայիս ջրհեղեղը կարող է Ֆլորիդայում վերջին 30 տարում գրանցված ջրհեղեղներից ամենաուժեղը համարվել։ Ջրի տակ են անցել նաև Ալաբամա նահանգի ափամերձ շրջանները։

Նմանատիպ նյութեր