1521 դիտում
10:21 01-05-2014
Նարեկ Սարգսյանը երաշխիք չտվեց, բայց խոստացավ ամեն ինչ անել հուշարձանը փրկելու համար․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին.
[b]Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հեռու պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբողջ քաղաքաշինության ոլորտը։[/b]
Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։
Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։
Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (Հիշեցնենք, որ վերջինս Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր)։
[b]Օրերս էլ Երևանում քանդվել է ճոպանուղու հարևանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու։[/b]
Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում եւ առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։
[b]Երաշխիք կտա՞ք, որ այդ շենքն էլ չի աղճատվի։[/b]
Հարցը էնպես եք տալիս... ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»