3487 դիտում
23:21 01-05-2014
Հայաստանը դատարկվում է, ու երկիրս լքողների թիվը ժամ առ ժամ ավելանում է
Բայց ամենացավալին այն է, որ մնացողների մոտ էլ հոգևոր արտագաղթ է: Արտագաղթ որի արդյունքում միայն «երկաթապաշտ» ու «շորապաշտ» երիտասարդություն է մեծանում:
Մեծանում է մի սերունդ, որը այս բոլոր խնդիրներին միայն վիրտուալ է նայում ու կրկին նայում է «ում հեռախոսն է ավելի թանկ» կամ «ով խաչմերուկի մեջտեղում ինչ տեսակի խախտում կարող է անել» գաղափարախոսությամբ:
Մեծանում է մի սերունդ, որի ոչ իգական, և ոչ էլ արական սեռը ընտանիք կազմելու ու երեխա ունենալու մասին անգամ չի էլ մտածում: Ցավով ու ափսոսանքով եմ փաստում այն, որ ես այդ նույն սերնդի կողքին եմ ապրում ու ոչ մի բանով օգնել չեմ կարողանում:
Մեկ օրով ու մեկ ժամով ապրող այս սերնդի վերջը ոչ թե արտագաղթն է, այլ ներքին հեգեկորուստը՝ կորուստ սեփական պապերի գերեզմանների պղծման ու սեփական ծնողներին չհարգելու հանգրվանով:
Կորուստ, որը վերականգնելը ոչ թե բարդ, այլ անհնարին է լինելու: Կորուստ, որի արմատները գտնողներն ու արմատախիլ անողները վախենամ վաղը չլինեն: Մեծանում է մի սերունդ, որը սեփական հոգիները դատարկ թողած, ամբողջ օրը զբաղված է մյուսների հոգու դատարկությունը բացահայտելով ու ծաղրելով: Մեծանում է մի սերունդը, որը մեկ ծառ անգամ չնտկած, բազում անտառներ է կտրում ու ցրիվ տալիս երկրով մեկ:
Մեծանում է մի սերունդը, որը դրսից ստացած կոպեկներով ներսի հոգիները ծախելով է զբաղված, մեկ վայրկյան անգամ չմտածելով, որ ներքին վստահությունը քանդելով` վաղը մի մեծ անդունդի առաջ ենք կնագնելու: Մենք այս պահին պարզապես գերեզմանափորներ ենք ու ամեն օր փորում ենք մեր սեփական գերեզմանները՝ չգիտացելով, որ մեզանից հետո եկող սերունդը մեզ գուցե չթաղի էլ, այլ մի որևէ խորովածանոցի անկյունում պարզապես վառեն և գուցե միայն գանգի պայթյունի ձայնը մի պահ մտածելու առիթ տա ու ասի` վերջ:
Ներեցեք իմ պիսիմիզմի ու սեփական սերնդիս հանդեպ զգացած տպավորություններիս համար, բայց ժամանակն է, որ ուշքի գանք ու մտածենք` ուր՞ ենք գնում այս տեմպով:
[b]ՍՈՒՐԵՆ ԱՐԵԵՆՑ[/b]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
09:26 03-02-2015
Ի՞նչ կազմակերպություն է ազդում ՀՅԴ-ն լքողների վրա. Ժողովուրդ
28229 դիտում
22:53 19-10-2020
Լևոն Արոնյան. Երկիրս հարձակումների է ենթարկվում. եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Tert.am
Այս բաժնից
955 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1012 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
697 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը