211652_close_icon
views-count1396 դիտում article-date 09:26 03-02-2015

Ի՞նչ կազմակերպություն է ազդում ՀՅԴ-ն լքողների վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են: Նա նաև նշել է, որ կա կոնկրետ կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է: Այդ կազմակերպությունը թերևս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաև այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետև հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին։ Եվ այս գործընթացին հիմնականում նպաստում են այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր