211652_close_icon
views-count6476 դիտում article-date 22:10 02-05-2014

Նոր մանրամասներ Ալվարի գյուղապետի` հարսին ու կնոջը դանակահարելու ու այրվածքներ ստանալու մասին. aravot.am

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն էր ընկել Infiniti մակնիշի 170 ՏԼ 47 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/12947/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել էր Գյումրիի բժշկական կենտրոն: [url=http://www.aravot.am/2014/05/02/457010/]Aravot.am[/url]-ին հաջողվել է տարբեր աղբյուրներից, այդ թվում և ոստիկանությունից որոշակի մանրամասներ իմանալ այս դեպքի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, գյուղապետը առավոտ շուտ իր անդրավարտիքը տվել է հարսին` Գայանե Գոմցյանին, որպեսզի վերջինս արդուկի: Ու մինչ հարսը արդուկել է, նա դուրս է եկել մեքենայի շարժիչը աշխատեցնելու: Մի պահ մտնելով տուն ու տեսնելով, որ հարսը իր շորն է արդուկում, հետևի կողմից դանակահարել է նրան ` վնասելով թոքը: Առգրավված դանակը փոքր է եղել` կենցաղային նպատակների համար: Այնուհետ այդ նույն դանակով խփել է իր վատառողջ, բազմաթիվ վիրահատություններ տարած կնոջը` Լուիզա Գաբրիելյանին: Ինքն էլ որոշել է Ամասիա գնալ, ճամփա է ընկել Ալվարից դեպի Ամասիա կարճ ճանապարհով, սարերի միջով, որտեղ և դուրս գալով երթևեկելի հատվածից` ընկել է ձորը ու հրկիզվել: Ըստ ոստիկանության, գյուղապետի մոտ 15 օր է`ինչ նկատվել է հոգեկան շեղում: Այս մասին հարազատները տեղյակ են պահել Մոսկվայում բնակվող նրա եղբորը, որն իր ընտանիքով` որդու ու կնոջ ուղեկցությամբ ՌԴ-ից ժամանել է Հայաստան` նրան բուժման տանելու: Հոգեկան առողջության կենտրոնի բժշկի հետ պայմանավորվածություն ձեռք էին բերել հենց այսօրվա համար, սակայն գյուղապետը օրը սկսել է արտառոց արարքներով: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/05/02/457010/]այստեղ[/url]: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր